ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հրաժարականի պահանջն ինքնանպատակ չէ

Հրաժարականի պահանջն  ինքնանպատակ չէ
26.09.2023 | 22:02

Իսկապես դրա վրա չորս կողմից այնքան հակասական «համեմունք» են լցնում, որ մարդիկ ապակողմնորոշվում են։

Տեսե՞լ եք որևէ պետական, հասարակական, քաղաքական, կամ թեկուզ բիզնես կազմակերպության շատ թե քիչ պաշտոնական փաստաթուղթ, որի վրա սևով սպիտակի վրա գրված լինի, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ու տակը վավերացնող կնիք, կամ ստորագրություն լինի։

Եթե տեսել եք, հղումն ուղարկեք ուրիշներն էլ տեսնեն։

Շատերն անհանգստացած են համախմբման մեկնարկած գործընթացի հապաղումների համար։

Մինչդեռ դրա համար նույնիսկ որևէ կազմկոմիտեի համալրման, կամ սկզբունքորեն նույնիսկ հրաժարականի պահանջի կարիքը չի զգացվում (իհարկե դրանք խիստ կարևոր են)։

Ես ասեմ, թե դրա մեխանիզմն ինչպես է լինում:

Հրաժարականի հնչեցվող պահանջն ինքնանպատակ չէ, ինչպես որ շատերը բանավոր հայտարարում են, որ դա ի պաշտպանություն Արցախի է.

1. Այդ պահանջով հանդես եկող յուրաքանչյուր մեծ կամ փոքր խումբ, առավել ևս գրանցված կազմակերպություն գրավոր կարճ տեքստ է կազմում մեկ առ մեկ, շատ համառոտ ներկայացնելով դրա պատճառներն ու հրապարակում է իր անունից։

2. Ցանկացած մեկը պատճառներից վերցնելով բոլորի մոտ եղած ընդհանուրը մի կարճ տեքստով հայտարարություն է գրում ու դրա տակ արագ հավաքում է ստորագրությունները։

Իմ կարծիքով բավարար կլինի մոտավորապես այսպիսի կետը.

«Մենք համաձայն չենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին ապօրինի, ՀՀ Սահմանադրությանը հակասող, պաշտոնական որևէ ընթացակարգով չվավերացված հայտարարության հետ և դրա հիմքով Հայաստանի Հանրապերության անունից կատարվող ցանկացած գործառույթին։

3. Այդ հայտարարությունը մասնակիցների անուններով հրապարակվում է։

Դրանից հետո յուրաքանչյուրն ազատ կլինի իր ճաշակով միջոցառումներ անել, կամ չանել, ավելացնելով կամ չավելացնելով այլ պահանջներ։

Կոմիտեները, դաշինքները, դրանց սպասարկող ծառայություններն ու միջոցները շատ կարևոր են, բայց դրանց ստեղծումն ու գործադրումը ժամանակ է պահանջում, որը իսկապես սուղ է։

Վերջին օրերին կարծես թե ինքնակազմակերպվող խմբերն իրենց անելիքը գիտեն, բայց «Նիկոլ հեռացի՛ր»-ն առանց կոնկրետ պահանջի, հատկապես սոց. ցանցերով հնչող հակասական համեմունքներով սոուսների տակ անձամբ ինձ էլ դուր չեն գալիս։

Վերջին հաշվով կենտրոնում Արցախն Ադրբեջանի կազմում իբրև թե ճանաչելու անհեթեթ որոշումն է։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ